The Washington Post-ը հրապարակել է Հաշքաջիի վերջին հոդվածը

12:23   18 Հոկտեմբեր 2018    123

Ամերիկյան The Washington Post թերթը հոկտեմբերի 18-ին հրապարակել Է լրագրող Ջամալ հաշքաջիի նյութը, որի վրա աշխատանքը նա ավարտել Է հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանում իր անհետացումից ոչ շատ առաջ:

Լրագրողի սյունակում հիմնական թեմաներ Էին դարձել արաբական աշխարհում զանգվածային լրատվամիջոցների ազատության ցածր մակարդակը եւ պետական ազդեցութան խստացումը նորությունների լուսաբանման վրա:

«Արաբական երկրների կառավարությունները հարաճուն արագությամբ շարունակում են լռության մատնել զանգվածային լրատվամիջոցներում (տեղ գտած խնդիրները): Կար ժամանակ, երբ լրագրողները հավատում Էին, թե Համացանցը կազատի նորություններն այն գրաքննությունից եւ վերահսկողությունից, որոնք ներկա են տպագիր ԶԼՄ-ներում: Բայց այդ կառավարությունները, որոնց բուն գոյությունը կախված Է տեղեկատվության նկատմամբ վերահսկողությունից, ագրեսիվորեն արգելափակում են Համացանցը»,- գրել Է Հաշքաջին:

Լրագրողի կարծիքով՝ 2011 թվականի գարնանն «արաբական աշխարհը լի Էր հույսերով», սակայն ակնկալիքները չարդարացան. «հասարակությունը կա՛մ վերադարձել Է նախկին ստատուս քվոյին, կա՛մ հանդիպել Էլ ավելի խիստ պայմանների, քան նախկինում Էր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: The-Washington-Post  


Վերնագիրի այլ պիտակները