Թրամփը Ս. Արաբիան անվանել է ԱՄՆ-ի կարևոր դաշնակից

13:04   18 Հոկտեմբեր 2018    236

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համարում է Սաուդյան Արաբիային Միացյալ Նահանգների կարևոր դաշնակից Իրանի և ահաբեկչության դեմ պաքարում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Gazeta.ru-ին, Թրամփը հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ից միլիարդավոր դոլարների զենք է պատվիրել, ուստի ինքը տիղին չի համարում թագավորության հետ հարաբերությունները փչացնելը:

«Անկեղծ ասած նրանք 110 միլիոն դոլարի հսկայական պատվեր են արել: Աշխարհի ցանկացած պետություն կցանկանար նման գործարքից մի պատառիկ ստանալ, մինչդեռ մենք ստացել ենք ամբողջը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նա նաև ընդգծել է, որ այս պատվերը թույլ կտա ԱՄՆ-ում մոտ կես միլիոն նոր աշխատատեղ ստեղծել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ   Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները