ԴԱԻՇ ահաբեկիչները եվրոպական պետությունների քաղաքացիների են գերի վերցրել

13:26   18 Հոկտեմբեր 2018    189

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության գրոհայինները ավելի քան 700 մարդու են գերի վերցրել սիրիական Դեյր էզ–Զոր նահանգում,– տեղեկացնում են լրատվամիջոցները՝ հղում անելով անանուն ռազմա–դիվանագիտական աղբյուրին։

Գերիների թվում նաև «արևմտա–եվրոպական և այլ պետությունների քաղաքացիներ են», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոկտեմբերի 13-ին ԴԱԻՇ ահաբեկիչները հարձակում են գործել փախստականների ճամբարի վրա՝ Էլ–Բահրա բնակավայրի մոտակա շրջանում։ Նրանք գերի են վերցրել ավել քան 130 արաբական ընտանիքների,– պատմել է աղբյուրը։

Գերիներին ազատագրելու համար ահաբեկիչները Սիրիական դեմոկրատական ուժերից, որոնք ԱՄՆ–ի ղեկավարած կոալիցիայի կողմից են ռազմական գործողություններ ծավալում, պահանջում են բաց թողնել բոլոր մինչ այդ ձերբակալված կողմնակիցներին, ինչպես նաև իրենց հանձնել Եփրատի արևելյան ափի մի շարք տարածքներ։

Գերիների ամենօրյա մահապատիժներ են տեղի ունենում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սիրիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները