ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի ջեքփոթը հասել Է ռեկորդային 868 միլիոն դոլարի

12:35   18 Հոկտեմբեր 2018    132

ԱՄՆ-ում ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել Է 868 միլիոն դոլարի, դա ռեկորդային գումար Է այդ վիճակախաղի պատմության մեջ:

Այս մասին ասված Է այն հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 17-ին հրապարակվել Է վիճակախաղի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 16-ին կայացած խաղարկության արդյունքներով՝ վիճակախաղի 4,5 միլիոն տոմսեր եղել են շահող: Դրանց տերերը կստանան տարբեր դրամական մրցանակներ: Այդ օրը ջեքփոթը տանել ոչ մեկին չի հաջողվել:

Հաջորդ խաղարկությունը նախատեսված Է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը ջեքփոթն, ինչպես սպասվում Է, կհասնի արդեն 900 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 303 միլիոնի հարաբերությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները