Մասկը մտադիր է ևս 20 միլիոն դոլարի Tesla-ի բաժնետոմսեր գնել

13:43   18 Հոկտեմբեր 2018    214

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մտադիր է 20 միլիոն դոլարի Tesla-ի բաժնետոմսեր գնել, հաղորդում է CNBC-ը՝ հղում անելով Մասկի ծանուցմանը, որը ստացել է ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը:

Այժմ Tesla-ի մեկ բաժնետոմսի արժեքն է 277 դոլար: Ձեռնարկատերն ընդգծել է, որ այս մտադրությունը ոչ մի առնչություն չունի նախկինում արած հայտարարությունների պատճառով ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի հետ ունեցած խնդիրների լուծման հետ:

Նա պարզապես տեղեկացրել է Tesla-ին 20 միլիոն դոլարի հասարակ բաժնետոմսեր գնելու մտադրության մասին և Tesla-ն ենթադրում է, որ կվաճառի դրանք, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը դատի էր տվել Մասկին՝ մեղադրելով նրան Tesla-ի բոլոր բաժնետոմսերը գնելու համար բավարար գումար ունենալու մասին հայտարարությամբ բաժնետերերին մոլորեցնելու համար:

Ներկայացված բողոքի համաձայն՝ Tesla-ի բաժնետոմսերը գնելու մասին հայտարարություններ անելով, Մասկը չի հաստատել առանցքային համաձայնագրի պայմանները, այդ թվում՝ գներն ու ֆինանսավորման հնարավոր աղբյուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Tesla   Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները