Բրիտանիայում ամեն երրորդ դեռահաս հոգեկան խանգարումներ ունի

13:59   18 Հոկտեմբեր 2018    204

Բրիտանական Action for Children բարեգործական կազմակերպությունը զանգվածային հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ Միացյալ Թագավորության ամեն երրորդ դեռահաս այնպիսի հոգեկան խանգարումներ ունի, ինչպիսիք են ընկճախտը, տագնապի մշտական զգացողությունը կամ անհանգիստ քունը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ 13-15 տարեկան 5555 հարցվածներից 1840-ը հաղորդել են հոգեկան առողջության խանգարումների առկայության մասին:

Action for Children բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Ջուլյա Բենթլին ենթադրում է, որ դա կարելի է բացատրել ընտանիքում բացասական մթնոլորտով, ճնշումով, որի հետ երեխաները բախվում են դպրոցում, կամ երկրի ապագայի վերաբերյալ տագնակի զգացողությամբ։

Հարցման կազմակերպիչները նաև ընդգծել են, որ Բրիտանիայում հոգեկան առողջության խնդիրների հետ գնալով ավելի շատ դպրոցահասակ երեխաներ են բախվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները