Վրաստանում ռաֆթինգի ժամանակ ռուս կին է մահացել

12:57   18 Հոկտեմբեր 2018    105

Վրաստանում ռաֆթինգի՝ լեռնային գետով լողարկման ժամանակ ռուս զբոսաշրջիկ է մահացել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ռուս կինը մահացել է Վրաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սվանեթի շրջանում: Մահացածի ինքնությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել, սակայն լրատվամիջոցները գրում են, որ խոսքը 33-ամյա Մարիա Լվովայի մասին է:

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները