Չինաստանը փորձարկել է աշխարհում խոշորագույն անօդաչու փոխադրական ինքնաթիռը

14:45   18 Հոկտեմբեր 2018    179

Չինաստանի մշակած՝ աշխարհում ամենամեծ անօդաչու փոխադրական ինքնաթիռը հաջողությամբ Է անցել առաջին թռիչքային փորձարկումները:

Ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել Է Շանհայի «Քեյնյուս» լրատվական պորտալը, ինքնաթիռն օդ Է բարձրացել հոկտեմբերի 16-ին Ներքին Մոնղոլիայի Ինքնավար Շրջանի Բաոտոու քաղաքի փորձարանի թրիչքավայրԷջքային գոտուց:

«Ֆեյհուն 98»-ի («Թռչող կարապ 98»-ի) առավելագույն վերթիռային զանգվածը կազմում Է 2,5 տոննա, բեռնային հատվածամասի ծավալը 15 խորանարդ մետր Է, բեռնամբարձությունը՝ 1,5 տոննա: Ինքնաթիռը նախագծված Է մինչեւ 4,5 հազար մետր առավելագույն բարձրության վրա ժամում 180 կիլոմետր արագությամբ թռիչքների համար: Առանց լրալցավորման «Ֆեյհուն 98»-ը կարող Է հաղթահարել մինչեւ 1,2 հազար կիլոմետր հեռավորություն: Վերթիռի եւ վայրԷջքի համար բավական Է 150 մետր գոտին, ինչը թույլ Է տալիս բեռնափոխադրումների համար այն օգտագործել տեղանքի բարդ ռելիեֆով շրջաններում:

Ինքնաթիռը կարող Է փոխադրել ինչպես քաղաքացիական, այնպես Էլ ռազմական նշանակության բեռներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները