Մոլդովայի խորհրդարանը հրաժարվեց Սահմանադրության մեջ կետ մտցնել եվրաինտեգրացման մասին

14:56   18 Հոկտեմբեր 2018    238

Մոլդովայի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Սահմանադրության մեջ եվրաինտեգրացման վերաբերյալ կետ մտցնելու օրինագծին, բայց երկրորդ ընթերցմամբ այն չի անցել:

Քվեարկությունից հրաժարվել են չորս խմբակցություններ՝ սոցիալիստները, կոմունիստները, լիբերալները եւ լիբերալ-դեմոկտրատները։

«Հիսունչորս ձայն էտրվել պաշտպանության համար (…): Եթե 13 պատգամավորներ՝ լիբերալ դեմոկրատները եւ լիբերալները, չլքեին նիստերի դահլիճը, ապա օրինագիծը կարող էր հաստատվել»,- ասել է խորհրդրանի նախագահ Անդրիան Կանդուն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տեղական օրենսդրության համաձայն՝ Սահմանադրության փոփոխման համար անհրաժեշտ է, որ օրինագիծը պաշտպանի 67 պատգամավոր: «Դա երկրի ձախողումն է, որը եվրոպական ապագա ստեղծելու շանս ուներ: Մենք քննարկում ենք եվրոպական ինտեգրացման հարցի շուրջը հանրաքվե նախաձեռնելու հնարավորությունը: Հնարավոր է, որ այն անցկացվի խորհրդարանական ընտրությունների հետ նույն օրը (2019 թվականի փետրվարի 24-ին)»,- եզրափակել Է Կանդուն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոլդովա  


Վերնագիրի այլ պիտակները