Մեյը պատրաստ է երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո

15:05   18 Հոկտեմբեր 2018    186

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի ամսով երկարացնել անցումային շրջանը Brexit-ից հետո, սակայն չի կարծում, որ այդ քայլի անհրաժեշտությունը կլինի:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին բրիտանական կառավարության ղեկավարը հոկտեմբերի 18-ին հայտարարել է Բրյուսելում ընթացող ԵՄ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվա սկսելուց առաջ:

«Ներկայում քննարկվում է անցումային շրջանը մի քանի ամսով երկարացնելու հնարավորություն ստեղծելու հարցը: Սակայն մենք չենք սպասում, որ այդ տարբերակին դիմելու անհրաժեշտություն կլինի, քանի որ աշխատում ենք հասնել այն բանին, որ մինչեւ 2020 թվականը մենք արդեն հարաբերությունների նոր համակարգ ունենանք»,-ասել է Մեյը, ընդգծելով, որ անցումային ժամանակաշրջանի ավարտը սպասում է 2020 թվականի վերջին, ինչպես որ դա պլանավորվել էր:

Վարչապետը նաեւ կրկնել է, որ կողմերը «լավ առաջընթացի» են հասել ինչպես ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ համաձայնագրի հարցում, այնպես էլ ապագա համագործակցության պայմանների վերաբերյալ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեյ   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները