Գերմանիայի դատախազությունն ստուգում է սկսել պաշտպանության նախարարի նկատմամբ

15:18   18 Հոկտեմբեր 2018    233

Բեռլինի դատախազությունը ստուգում է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների:

Այդ մասին հայտնել է Der Spiegel հանդեսը:

«Ֆոն դեր Լյայենը կարող է պատասխանատու լինել այն բանի համար, որ երկար ժամանակի ընթացքում անձինք, որոնց վարձել են դրսից, աշխատել են որպես նախարարության շարքային աշխատակիցներ»,- գրել է հրատարակությունը:

Հանդեսի տվյալներով՝ արտաքին խորհրդատուները չափազանց շատ են նախարարությունում աշխատանքի ներգրավվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդիականացման հարցերը:

Դատախազությունը նաեւ կստուգի այն տեղեկավտությունը, որ նախարարությունից պետական պատվերներն անմիջապես տրվել են որոշակի շրջանակի անձանց, այլ ոչ թե հայտամրցույթ անցկացվելուց հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները