Ժիրինովսկին խոստացել է իր խրտվիլակը դնել ընդունարանում

15:41   18 Հոկտեմբեր 2018    242

ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին խոստացել է իր տեսքով խրտվիլակ դնել ընդունարանում, որպեսզի գործընկերները կարողանան դրան հարվածելով լիցքաթափվել, գրում է lenta.ru-ն:

«Բժիշկներն ասում են, որ եթե մենք թույլ չտանք ցասմանը դուրս գալ մեր միջից, կսկսեն կրակել փողոցներում, դպրոցներում և այդպես շարունակ: Ճապոնիայում ղեկավարների խրտվիլակներն են դնում գրասենյակներում: Իմ խրտվիլակը դրեք: Ընդունարանում դրեք, իսկ ես կհետևեմ, թե ով կհարվածի իմ խրտվիլակի դեմքին»,- ասել է քաղաքական գործիչը:

Ժիրինովսկին նման հայտարարություն է արել Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում ողբերգությունից հետո: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին քոլեջի 4-րդ կուրսի ուսանող Վլադիսլավ Ռոսլյակովն ինքնաշեն ռումբ է դրել կրթական հաստատության ճաշարանում, իսկ հետո կրակ բացել, այնուհետ ինքնասպան եղել քոլեջի գրադարանում:

Ողբերգության հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի: Զոհերի թվում եղել են քոլեջի սաներ ու աշխատակիցներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ժիրինովսկի  


Վերնագիրի այլ պիտակները