Թուրքիայի ոստիկանությունը փնտրում է Հաշքաջի տեղը

16:23   18 Հոկտեմբեր 2018    453

Թուրքիայի ոստիկանությունը անհետացած սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի մնացորդների թաղման հնարավոր տեղն է փնտրում Ստամբուլում և մերձակա Յալովա նահանգում:

Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրի տվյալներով՝ քննիչները խուզարկել են Սաուդյան Արաբիայի դիվանագիտական առաքելության ոչ միայն 26 ավտոմեքենաներ, այլ նաև առանց դիվանագիտական համարների ավտոմեքենաները, որոնք նկատվել են տեսահսկման տեսախցիկներով հյուպատոսության շրջանում և կասկած են հարուցել։

Նշվում են, որ նրանցից մի քանիսը հետքերը խճճելու համար դուրս են եկել դիվանագիտական առաքելության շրջանից և անցնելով տարբեր երթուղիներով ետ են վերադարձել։

Ելնելով հյուպատոսական ավտոտրանսպորտի երթուղիների վերլուծությունից՝ քննիչները ընդլայնել են որոնումները՝ տարածվելով Ստամբուլից հարավ՝ Յալովի նահանգի վրա, ինչպես նաև Բելգրադյան անտառ, որը գտնվում եմ Ստամբուլում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Հաշքաջի  


Վերնագիրի այլ պիտակները