Թրամփը կարևոր չի համարում ԱՄՆ-ի`բարոյապես առաջատար լինելը. AP

17:00   18 Հոկտեմբեր 2018    219

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս շաբաթ Ռուսաստանում և Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների խախտման հետ կապված պակաս անհանգստություն է հայտնել և անտեսել ԱՄՆ-ի բարոյապես առաջատար լինելու կարևորությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Գործակալությունը հարցադրում է կատարում՝ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք ի՞նչ տեղում են մարդու իրավունքները՝ «Ամերիկան՝ նախևառաջ» նրա կարգախոսի հետ մեկտեղ: Հարցը ծագել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սադուցի լրագրող Ջամալ Հաշկուջիի անհետացմանը Թրամփի արձագանքից, ինչպես նաև սուդյան իշխանությունների վրա ճնշում գործադրել հրաժարվելուց հետո:

Վերջին հարցազրույցում Թրամփը լրագրողի սպանությունը համեմատել է Բրեթ Կավանոյի շուրջ սեքսուալ սկանդալի հետ և ասել, որ հանրությունը երկու դեպքում էլ նրանց մեղավոր է համարում, սակայն ապացույցներ չկան:

AP- ընդգծում է, որ դրանով Թրամփն ակնարկում է, որ ուշադրություն է դարձնում երկրի տնտեսությանը, ոչ թե բարոյական արժեքներին:

Սպիտակ տանը նշել են, որ չնայած Թրամփը հազվադեպ է հրապարակավ քննադատում համաշխարհային առաջնորդներին`նրանց հետ հանդիպման ժամանակ նա չի վախենում դա անել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները