Մերը չեղարկեց իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին

17:11   18 Հոկտեմբեր 2018    207

Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետանանլու կապակցությամբ չեղարկել է իր մասնակցությունը էր Ռիադի ներդրումային խորհրդաժողովին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա հոկտեմբերի 18-ին հայտնել է Public Senat հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես հաջորդ շաբաթ չեմ գնա էր Ռիադ»,- ասել է նախարարը: «Հանրապետության նախագահը շատ հստակ ասաց տեղ գտած փաստերի լրջության մասին»,- նշել է նա՝ մեկնաբանելով Հաշքաջիի գործը: «Ես երեկ հայտնեցի իմ սաուդացի գործընկերոջը, որ չեմ մասնակցելու այդ համաժողովին: Եվ ես կարծում եմ՝ նա կարող է շատ լավ հասկանալ, որ ներկա պայմաններում Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը չի գնա էր Ռիադ»,- ասել է Լե Մերը եւ ընդգծել, որ այժմ ամենագլխավորը ճշմարտությունը պարզելն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները