Պարզվել են սկսվող գլոբալ աղետի առաջին հետևանքները

18:19   18 Հոկտեմբեր 2018    139

NASA-ի մասնագետները ցույց են տվել, որ բազմամյա արկտիկական սառուցյալ ծածկույթի մի մասն անհետացել է և փոխարինվել է բարակ սառույցով, որը հալչում է տաք ամիսներին։

Այս մասին հաղորդում է Sciense Alert-ը։

Բազմամյա սառույցը պահպանվում է երկու տարուց ավելի, այն սեզոնային սառույցից ավելի հաստ է և ավելի խորն է մխրճվում օվկիանոսի մեջ։ Այն նաև ավելի քիչ աղ է պարունակում և այդ պատճառով ավելի քիչ է հակված հալչելու։ Սեզոնային ծովային սառույցի հաստությունը մոտ երկու մետրի է հասնում և փաստացի անհետանում է ամռանը։

Հաշվարկների համաձայն՝ 1958 թվականից ի վեր սառցե ծածկույթի հաստությունը երեք անգամով փոքրացել է, իսկ բազմամյա սառույցի մակերեսը կրճատվել է երկու միլիոն քառակուսի կիլոմետրով։ Գիտնականների խոսքերով՝ ապագայում նրա բարակելու արագությունը զգալիորեն կփոքրանա, սակայն դա տեղի կունենա հաստ սառույցի լիակատար անհետացման, այլ ոչ թե կլիմայական փոփոխությունների դադարեցման հաշվին։ Ընդհակառակը, Արկտիկան ավելի խոցելի է դառնալու ջրի և օդի միջին ջերմաստիճանի բարձրացման հետ, ինչը աղետաբեր ազդեցություն է ունենալու բնական էկոհամակարգերի վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները