Եվրոպայում ամենից շատը շվեդերն են աշխատում

18:55   18 Հոկտեմբեր 2018    122

2000 թվականից ի վեր եվրոպացիներն սկսել են երեք տարով ավելի շատ աշխատել. միջինում այս ընթացքում ԵՄ–ում մասնագիտական գործունեության տևողությունն աճել է 33-ից մինչև 36 տարվա։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հաղորդում է ԵՄ վիճակագրական ծառայությունը։

Միջինում տղամարդը կարիերային 38 տարի է նվիրում իր կյանքից, կինը՝ 33 տարի։

Սակայն կան նաև բացառություններ. Լատվիայում և տղամարդիկ, և՛ կանայք հավասար են աշխատում (միջինում 36 տարի), իսկ Լիտվայում կանայք կարիերային մի քիչ ավել են նվիրում, քան տղամարդիկ՝ 37 տարի ընդդեմ՝ 36-ի։

Ամենից շատ աշխատողները Եվրոպայում մնում են շվեդերը (նրանք միջինում 42 տարի են աշխատում), իսկ «ծույլերը» իտալացիներն են (32 տարի)։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եվրոպա  


Վերնագիրի այլ պիտակները