Օբրադորը խոստացել է աշխատանքային վիզաներ տրամադրել ներգաղթյալներին

19:17   18 Հոկտեմբեր 2018    116

Մեքսիկայի նորընտիր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, որը դեռ չի ստանձնել իր պաշտոնը, խոստացել է աշխատանքային վիզաներ տրամադրել երկիր ժամանած ներգաղթյալներին, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Հայտնի է, որ խոսքը, մասնավորապես, Կենտրոնական Ամերիկայից ժամանած ներգաղթյալների մասին է: Օբրադորը խոստացել է, որ գործընթացը կսկսվի իր՝ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո:

«Սկսած դեկտեմբերի 1-ից` մենք կսկսենք աշխատանք տրամադրել և ապահովել Կենտրոնական Ամերիկայից եկածների զբաղվածությունը: Մենք ունենք նման ծրագիր, որ նրանք, ովքեր ցանկանում են աշխատել Մեքսիկայում, ստանան աշխատանքային վիզաներ», - ասել է նորընտիր նախագահը, որն իր պաշտոնը կստանձնի այս տարվա դեկտեմբերի 1-ին:

Ներգաղթյալների բազմաթիվ հոսքեր հաճախ Մեքսիկայի տարածքով տեղաշարժվում են դեպի ԱՄՆ: Այս պահին առկա է երկու նման խոշոր խումբ, որոնք Գվատեմալայի տարածքով առաջանում են դեպի Մեքսիկա՝ ԱՄՆ հասնելու համար: Մեքսիկայի իշխանությունները հայտնել են, որ հարգում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը, սակայն պահանջել են փախստականներից հարգել միգրացիոն օրենսդրության սահմանած կանոնները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները