Թրամփը 11 օրում լրատվամիջոցների հետ շփման ռեկորդ է սահմանել

20:02   18 Հոկտեմբեր 2018    122

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին 11 օրերին պատասխանել է լրատվամիջոցների ներկայացուցիչների շուրջ 300 հարցերի։

Սա ավելին է, քան ցանկացած այլ երկիրի ղեկավարի գործունեությաՆ պատմության մեջ, հայտնել է ABC հեռուստաալիքը՝ ներկայացնելով սեփական վերլուծության եւ փաստերի ստուգման արդյունքները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հոկտեմբերի 6-ից Թրամփը, ABC–ի փոխանցմամբ, տվել է առնվազն 13 հարցազրույց։ Նշված ժամանակահատվածում նա համաձայնել է կազմակերպել 6 չնախատեսված մամուլի ասուլիս Սպիտակ տան դիմացի մարգագետնում եւ մասնակցել է 18 տարատեսակ միջացառումների իր նստավայրում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները