Մասկը ծրագրում է ձեռք բերել Tesla-ի 20 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր

22:14   18 Հոկտեմբեր 2018    169

Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը ծրագրում է ձեռք բերել Tesla ընկերության 20 միլիոն դոլար արժողությամբ բաժնետոմսեր։

Այս մասին հայտնում է CNBC–ն՝ վկայակոչելով ԱՄՆ արժեթղթերի և սակարանների հանձնաժողովի գլխավոր տնօրենի խոսքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Մասկը բաժնետոմսերը կգնի «գալիք բաց առևտրային պատուհանի ժամանակ՝ ընթացիկ շուկայական գնով»։ Ըստ MarketWatch-ի տվյալների՝ Tesla-ի մեկ բաժնետոսի արժեքը կազմում է 277 դոլարից քիչ ավելի։


Ավելի վաղ, ԱՄՆ արժեթղթերի և սակարանների հանձնաժողովը Մասկին մեղավոր էր ճանաչել ներդրողներին մոլորեցնելու մեջ, այն բանից հետո, երբ Tesla-ի հիմնադիրը առաջարկել էր շուկայից գնել ընկերության բաժնետոմսերը՝ մեկ հատը 420 դոլար արժեքով։ Արդյունքում Մասկը լքել էր տնօրենների խորհուրդը՝ պահպանելով գլխավոր տնօրենի պաշտոնը։

Մասկը չի կարողանալու զբաղեցնել Tesla-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը գալիք երեք տարում։ Tesla-ն և Մասկը ստիպված կլինեն վճարել 20 մլն դոլարի տուգանք։ Բացի այդ՝ ընկերությունը հարկադրված կլինի վարձել տնօրենների խորհրդի անկախ նախագահ, ինչպես նաև խորհրդի երկու անդամներ և կազմել Մասկի հաղորդակցությունները վերահսկող հանձնաժողով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Tesla  


Վերնագիրի այլ պիտակները