Ներդրողները ցանկանում են Ցուկերբերգին զրկել պաշտոնից

20:24   18 Հոկտեմբեր 2018    129

Facebook ընկերության բաժնետեր մի քանի ամերիկյան ներդրումային ֆոնդեր համամիտ են կազմակերպության գործունեությունում ներդրում ունեցող այլ անդամների առաջարկի հետ՝ Facebook Inc. –ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգին պաշտոնանկ անելու վերաբերյալ։

Այս մասին հաղորդել է Ռուսական РБК ամսագրը՝ հղում կատարելով Ամերիկյան The Wall Street Journal (WSJ)-ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Հուլիսին այս առաջարկով ներկայացել է Facebook Inc.–ի բաժնետեր Trillium Asset Management հեջ ֆոնդի ներկայացուցիչը։ Այժմ այդ գաղափարին կողմ են արտահայտվել նաև Ռոդ Այլենդի, Իլլինոյսի և Փենսիլվանիայի գանձապետարանները, ինչպես նաև Նյու Յորքի քաղաքային կենսաթոշակային ֆոնդի գլխավոր աուդիտոր Սքոթ Ստրինգերը։

Այնուամենայնիվ, ինչպես պարզաբանում է WSJ-ը՝ տվյալ կազմակերպությունների և պաշտոնական անձանց դիրքորոշումը Ցուկերբերգի և կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի վրա որևէ ազդեցություն չեն ունենա։ Facebook Inc.-ն ունի A և B կարգի բաժնետոմսեր, ընդ որում՝ B կարգի բաժնետոմսերը կազմակերպությունում քվեի ուժը տասնապատկում են։ Քանի որ B կարգի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է Ցուկերբերգին, նա ունի կազմակերպության քվեի 59,9%-ը։

Ըստ Reuters-ի տվյալների՝ Facebook-ի ներդրողների դժգոհությունները մեծ սկանդալներ են հրահրել, այդ թվում՝ սոցիալական կայքի միջոցով ԱՄՆ ընտրություններին միջամտելու և Cambridge Analytica ընկերության ձեռքում կայքի օգտատերերի անձնական տվյալների հայտնվելու շուրջ։

Ինչպես մանրամասնում է գործակալությունը՝ առաջարկը կներկայացվի բաժնետերերի քվեարկությանը 2019-ի մայիսին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Facebook  


Վերնագիրի այլ պիտակները