Դամասկոսը եւ Թեհրանն իրենք պետք է պայմանավորվեն Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման մասին

20:35   18 Հոկտեմբեր 2018    161

Դամասկոսը եւ Թեհրանն իրենք պետք է պայմանավորվեն Սիրիայից իրանական ուժերի դուրսբերման մասին, դա Մոսկվայի խնդիրը չէ։

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Վալդայ» բանակցային ակումբի ամենամյա նիստում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Դա մեր խնդիրը չէ՝ համոզել Իրանին դուրս գալ Սիրիայի տարածքից,- ասել է Ռուսաստանի ղեկավարը,- Սիրիան եւ Իրանը անկախ պետություններ են։ Նրանք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները»։

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Իրանի եւ Սիրիայի հետ լուրջ հարաբերությունների մեջ է։

Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Սիրիան իր համախոհների ծառայություններից հրաժարվելու հնարավորություն ուներ եւ դրանցից մեկն էլ Իրանն էր։ Այնտեղ անվտանգ զարգացման պայմաններ պետք է ստեղծվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները