Չինաստանը գաղտնազերծել է «արհեստական լուսին» ստեղծելու ծրագիրը, որը կյանքի կկոչվի 2020-ին

20:58   18 Հոկտեմբեր 2018    150

Չինաստանի Չենդու քաղաքում մտադիր են «արհեստական լուսին» ստեղծել, որը կլուսավորի մինչև 80 կմ տարածություն:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, լուսատու արբանյակը նախատեսվում է քաղաքում տեղակայել 2020 թվականին: Այն իրական լուսատուից ութ անգամ ավելի վառ կլուսավորի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախագծի հեղինակները քիչ մանրամասներ են ներկայացնում, սակայն նշում են, որ ոգեշնչվել են ֆրանսիացի արվեստագետից: Նախագիծը ներկայացրել է Չենդուի օդատիեզերական և տեխնոլոգիական հետազոտական ինստիտուտի նախագահ Վու Չանֆենդը:

Օրեր առաջ հաղորդվում էր, որ չինացիները մտադիր են նոր բարձրտեխնոլոգիական բազա կառուցել Մարսում, որի արժեքը կազմում է 61 մլն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները