Ռեմբրանդտի «Գիշերային դետք» կտավը կվերականգնեն «ուղիղ եթերով»

21:08   18 Հոկտեմբեր 2018    141

Հոլանդացի գեղանկարիչ Ռեմբրանդտի վան Ռեյնի «Գիշերային դետք» կտավը (1642), որը պահվում է Ամստերդամի Ռեյկսմյուզեում թանգարանում, կվերականգնվի «ուղիղ եթերով»՝ ողջ աշխարհի արվեստի սիրահարների աչքի առաջ:

Այս մասին հայտնում է Euromag-ը՝ նշելով, որ կտավի վերականգնման ընթացքին կարելի է հետևել նաև համացանցում: Ռեյկսմյուզեումի գլխավոր տնօրեն Տակո Դիբիթսը հայտարարել է, որ նախագիծը երկարատև և բարդ է լինելու, որը միլիոնավոր եվրոների ծախս կպահանջի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջին անգամ «Գիշերային դետք» կտավը վերականգնվել է 1975-ին՝ վանդալի կողմից դանակով հարձակումից հետո:

«Գիշերային դետքը» վերականգնման ժամանակահատվածում տեղադրված կլինի գերթափանցիկ ապակուց պատրաստված խցիկում: 70 օրվա ընթացքում հետազոտողները սկանավորելու են նկարը՝ կիրառելով ուսումնասիրության տարբեր եղանակներ և համակարգչային վերլուծություն:
Դրանից հետո կընտրվի վերականգնման ծրագիրը, որը կյանքի կկոչեն թանգարանի և տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները, ինչպես նաև այլ երկրների մասնագետներ:

Վերականգնման գործընթացը նախատեսվում է սկսել 2019-ի հուլիսին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները