Գիտնականները ծխելու դեմ պատվաստանյութ են ստեղծել

21:32   18 Հոկտեմբեր 2018    157

Գիտնականները ծխելու դեմ հատուկ պատվաստանյութ են ստեղծել։

Մկների վրա փորձարկումներից հետո գիտնականները պարզել են, որ առանձին սպիտակուցների սինթեզը կարգավորող հատուկ պատվաստանյութի ներարկումը նպաստում է օրգանիզմից նիկոտինի դուրսբերմանը՝ ազատելով մարդուն ցանկացած կողմնակի ազդեցությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Գիտնականների հայտնաբերած և ձևափոխած NicA2 ֆերմենտը ունակ է ամբողջությամբ քայքայելու նիկոտինը: Ավելի արդյունավետ ազդեցության համար հետազոտողները ստեղծել են NicA2-J1 ֆերմենտը, որը, ի տարբերություն ծխողների համար պատվաստանյութի առաջին նախատիպի, պետք է ամբողջությամբ ոչնչացներ նիկոտինից կախվածությունը:

Կրծողների լաբորատոր հետազոտությունների ավարտից հետո պարզվել է, որ երկար ժամանակ նիկոտին խառնած ջուր ստացող մկները ձեևափոխված ֆերմենտի շնորհիվ ամբողջովին բուժվել են նիկոտինային կախվածությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները