Թրամփը ներգաղթյալների պատճառով սպառնացել է փակել Մեքսիկայի հետ սահմանը

21:55   18 Հոկտեմբեր 2018    159

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել է, որ կփակի ԱՄՆ հարավային սահմանը Մեքսիկայի հետ, եթե չնվազի միգրանտների հոսքը դեպի ԱՄՆ Կենտրոնական Ամերիկայի այնպիսի երկրներից, ինչպես Գվատեմալան, Հոնդուրասը եւ Սալվադորն են։

«Առաջնորդները ոչինչ չեն անում Մեքսիայով ԱՄՆ մարդկանց, այդ թվում՝ շատ հանցագործների ներթափանցման այդ հսկայական հոսքը կանգնեցնելու համար…Ես պետք է ամենայն լրջությամբ խնդրեմ Մեքսիկային կանգնեցնել այդ հոսքը, եթե նրանց մոտ դա չստացվի անել, ապա ես պետք է դիմեմ ԱՄՆ ԶՈՒ–ին եւ փակելմ մեր հարավային սահմանը»,–գրել է Թրամփն իր թվիթերյան էջում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

ԱՄՆ նախագահը նաեւ հայտնել է, որ մտադիր է դադարեցնել օգնության տրամադրումը այդ 3 երկրներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները