Լ-39 ինքնաթիռի օդաչուներին հաջողվել է ինքնանետում իրականացնել

09:02   19 Հոկտեմբեր 2018    259

ՌԴ Կրասնոդարի երկրամասում կործանված Լ-39 ուսումնական ինքնաթիռի երկու օդաչուները, նախնական տվյալներով, հասցրել են ինքնանետում կատարել:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններին, նրանց գտնելու նպատակով որոնման աշխատանքներ են իրականացվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Դա ուսումնական ինքնաթիռ է, որում գտնվել են օդաչուն և ղեկապետը, նրանք ինքնանետում են իրականացրել», - ասել է գործակալության աղբյուրը: Վերջինս հավելել է, որ ներկա պահին ավիավթարի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացվում:

ՌԴ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ծրագրային ուսումնավարժական թռիչք իրականացնելիս կործանվել է Լ-39 ինքնաթիռը և ընկել է ջուրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կրասնոդար   Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները