ԱՄՆ-ում Mega Millions վիճակախաղի ջեքփոթը հասել է ռեկորդային 868 միլիոն դոլարի

09:08   19 Հոկտեմբեր 2018    189

ԱՄՆ-ում ամենատարածված վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել է 868 միլիոն դոլարի, դա ռեկորդային գումար է այդ վիճակախաղի պատմության մեջ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ասված է այն հաղորդագրության մեջ, որը հոկտեմբերի 17-ին հրապարակվել է վիճակախաղի պաշտոնական կայքում:

Հոկտեմբերի 16-ին կայացած խաղարկության արդյունքներով՝ վիճակախաղի 4,5 միլիոն տոմսեր եղել են շահող: Դրանց տերերը կստանան տարբեր դրամական մրցանակներ: Այդ օրը ջեքփոթը տանել ոչ մեկին չի հաջողվել:

Հաջորդ խաղարկությունը նախատեսված է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը ջեքփոթն, ինչպես սպասվում է, կհասնի արդեն 900 միլիոն դոլարի: Գլխավոր մրցանակը շահելու շանսերը կազմում են մոտավորապես մեկը 303 միլիոնի հարաբերությամբ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Mega-Millions  


Վերնագիրի այլ պիտակները