Վրաստանում ավելի քիչ են սկսել սերիալներ դիտել

09:38   19 Հոկտեմբեր 2018    232

Վրաստանում սերիալները կորցնում են պահանջարկը. այս մասին վկայում են Ազգային հեռահաղորդակցային հանձնաժողովի վիճակագրական տվյալները,– հաղորդում է «Իմեդի» հեռուստաընկերությունը։

Հանձնաժողովի տվյալների համաձայն՝ 2017 թվականին միջին վիճակագրական հեռուստադիտողը 19%-ով ավելի քիչ է սերիալներ դիտել, քան՝ 2016 թվականին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հեռուստացույցի առաջ անցկացրած ժամանակին՝ ապա անցյալ տարի միջին վիճակագրական հեռուստադիտողը օրական միջինում երեք ժամ երեսուն րոպե է անցկացրել հեռուստացույցի դիմաց։

Առաջատար վրացական հեռուստաալիքների եթերային ժամանակի մեծ մասը սերիալներն են գրավում, ընդ որում, մեծ սերն են վայելում թուրքական և հնդկական սերիալները։

Այս կապակցությամբ հաճախ վիճում են սոցցանցերում. քաղաքացիների մի մասը կոչ է անում հեռուստաընկերություններին այդ քանակությամբ սերիալներ չցուցադրել, իսկ մյուս մասը, ընդհակառակը, ողջունում է դա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները