Ահաբեկիչներն ականանետերից կրակել են Հալեպի բնակելի թաղամասի ուղղությամբ

09:49   19 Հոկտեմբեր 2018    205

Ահաբեկչական խմբավորման գրոհայինները ականանետերից կրակել են սիրիական Հալեպ քաղաքի բնակելի թաղամասի ուղղությամբ։

Ռիա նովոստի-ին սիրիական ռազմական աղբյուրներից փոխանցել են, որ խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Աղբյուրը հայտնել է, որ Ռաշիդին շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորումն ականանետերից կրակել են «Նոր Հալեպ» թաղամասի ուղղությամբ։

Հալեպի արվարձանում տեղակայված գրոհայինները պարբերաբար ականանետերից և ինքնաշեն հրթիռներից կրակում են քաղաքի կենտրոնական և ծայրամասային շրջանների ուղղությամբ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հալեպ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները