Բրյուսելում պաշտոնապես մեկնարկել է ASEM գագաթնաժողովը

10:34   19 Հոկտեմբեր 2018    232

Բրյուսելում հոկտեմբերի 18-ին պաշտոնապես բացվել է ASEM («Ասիա-Եվրոպա») գագաթնաժողովը՝ Եվրամիության խորհրդի «Եվրոպա» շենքում մասնակիցների պատվիրակությունների ղեկավարներին ողջունելու արարողությամբ, հյուրերին դիմավորել են Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ASEM-ի բարձր մակարդակի 12-րդ հանդիպմանը մասնակցում են Եվրոպայի եւ Ասիայի 51 երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ պատվիրակությունների ղեկավարներ, Եվրամիության ներկայացուցիչներ եւ Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղարը:

Ներկայիս գագաթնաժողովի նշանաբանն է «Եվրոպա եւ Ասիա. գլոբալ գործընկերներ համաշխարհային խնդիրների լուծման գործում»: Նախատեսվում է, որ ղեկավարները կքննարկեն համաժողովի հետագա զարգացման, գերակա ուղղություններում գործնական համագործակցության առաջշարժման հարցերը:

Կկայանա նաեւ կարծիքների փոխանակում լայն շրջանակի հրատապ համաշխարհային եւ տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրյուսել   ASEM  


Վերնագիրի այլ պիտակները