Աղքատության ամենացածր մակարդակ ունեցող ԵՄ երկրները

10:41   19 Հոկտեմբեր 2018    230

2009-2012-ին ԵՄ-ում ծայրահեղ աղքատության կամ մեկուսացման մեջ գտնվողների շուրջ 25 տոկոս ցուցանիշը, տարեցտարի նվազում է:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2017-ին այն 22.5 տոկոսի է հասել: Դա 1.2 տոկոսով ցածր է 2008-ի վերահսկիչ կետից և 1 տոկոսով՝ 2016-ից: Տվյալ կատեգորիայի թվի կրճատումը «Եվրոպա-2020»ռազմավարության առանցքային կետերից է:

2017-ին ամենաաղքատ բնակիչ ունեցող երկրներն են Բուլղարիան (38.9 տոկոս), Ռումինիան (35.7 տոկոս) և Հունաստանը (34.8 տոկոս). Սանդղակի հակառակ կողմում են Չեխիայի Հանրապետությունը (12.2 տոկոս), Ֆինլանդիան (15.7 տոկոս), Սլովակիան (16.3 տոկոս), Նիդերլանդները (17.0 տոկոս), Սլովենիան, Ֆրանսիան (17.1 տոկոս), ինչպես նաև Դանիան (17.2 տոկոս):

2008-ից ի վեր ԵՄ վեց երկրում մեծացել է աղքատության վտանգը: Այս առումով աճ է գրանցվել Հունաստանում, Իտալիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, Կիպրոսում և Էստոնիայում: Աղքատությունն ամենից շատ նվազել է Լեհաստանում, Ռումինիայում, Լատվիայում և Բուլղարիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները