Այսօր Իլհամ Ալիեւը եւ Էրդողանը կմասնակցեն «Սթար» գործարանի բացմանը

10:52   19 Հոկտեմբեր 2018    437

Այսօր Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղի կունենա «Սթար» նավթավերամշակման գործարանի բացման արարողությունը:

Ըստ «Habertürk»-ի, միջոցառմանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշենք, որ «Սթար» նավթավերամշակման գործարանի հիմքը դրվել է նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 25-ին:

SOCAR- ը 6,3 մլրդ դոլար ներդրում է կատարել գործարանի շինարարաությանը եւ օգոստոս ամսից «Սթար» նավթավերամշակման գործարանում փորձարկվել է հում նավթի վերամշակումը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները