ՌԴ-ն Սիրիա է մատակարարել Ս-300 ՊՄ-2-ի երեք դիվիզիոն

11:00   19 Հոկտեմբեր 2018    205

ՌԴ-ն Սիրիա է մատակարարել Ս-300ՊՄ-2-ի երեք դիվիզիոն, որոնք դասական «երեք հարյուրակից» տարբերվում են ավելի ժամանակակից բազմագործառնական ռադիոտեղորոշման կայանով, շարժական հրամանատարական կետով, ինչպես նաեւ կողմնային լուսավորության եւ կարգավորման (կրակային ռադար) կայանով, հայտնում է «Իզվեստիան»՝ վկայակոչելով ՌԴ Պաշտպանության նախարարության աղբյուրներին:

Սիրիա են մատակարարվել Ս-300ՊՄ-2 զենիթահրթիռային համակարգեր: Այս ԶՀՀ-ները ՌԴ զինված ուժեր են ստացվել 2010 թվականներին: 2015-ի դեկտեմբերին Ս-300ՊՄ-2-ի առաջին գունդը սկսել է երկրի Կենտրոնական արդյունաբերական շրջանի օդային տարածքի պահպանության մարտական հերթապահությունը: Ավելի ուշ այս զորամասը վերազինել են ամենաժամանակակից զենիթային համակարգով՝ Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ-ով: Ազատված տեխնիկայի մի մասը, ամենայն հավանականությամբ, Սիրիա է ուղարկվել, նշված է հրապարակման մեջ:

Պարբերականի աղբյուրների խոսքով՝ հիմնազուրկ են այն տեղեկությունները, որ Սիրիային փոխանցված զենթային համակարգերը կառավարելու են իրանցի զենիթայինները:

«Սիրիական» Ս-300ՊՄ-2-ը եւ Ս-300ՊՄՈւ-2-ը, որն Իրանին է մատակարարվել, տարբեր համալիրներ են: ՊՄ-2 համակարգը Ռուսաստանի Զինված ուժերի համար ստեղծված տարբերակ է: «Իրանական» ՊՄՈւ-2-ը արտահանման տարբերակն է, որը ռուսական մոդիֆիկացիայից տարբերվում է պարզեցված սխեմայով եւ կառավարման պակաս բարդ ռեժիմով: Կարեւոր է նաեւ այն, որ արտահանման ՊՄՈւ-2-ի կառավարման ավտոմատ համակարգը նրան թույլ չի տալիս փոխգործակցել ռուսական ՀՕՊ միջոցների հետ, որոնք նույնպես Սիրիային են փոխանցվել»,- հայտնում է պարբերականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Սիրիա  


Վերնագիրի այլ պիտակները