Ս. Արաբիայում գտել են լրագրողի սպանության «մեղավորին». The New York Times

12:05   19 Հոկտեմբեր 2018    234

Սաուդյան Արաբիայի իշխանությունները կարող են ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության մեղավորությունը դնել գեներալ Ահմեդ Ասիրիի վրա, որը թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի խորհրդականն է:

Այդ մասին գրում է The New York Times-ը` իր աղբյուրներին հղումով:

Ըստ աղբյուրների` Էր Ռիադը մտադիր է հայտարարել, որ արքայազնն իբր բանավոր կերպով հրահանգել է խորհրդականին` լրագրողին բերել Սաուդյան Արաբիա` հարցաքննության, իսկ նա կա'մ սխալ է հասկացել հրահանգը, կա'մ չարաշահել է լիազորությունները և սպանել լրագրողին:

Ըստ թերթի` այդ կերպ Սաուդյան Արաբիան կկարողանա մաքրել արքայազնի անունը, որին ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածում են լրագրողի անհետացման մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ս-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները