Ուկրաինական հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել

12:18   19 Հոկտեմբեր 2018    206

Ուկրաինական NewsOne հեռուստաընկերության շենքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցներին տարհանում են:

Այս մասին հայտնում է «112 Украина»-ն՝ հղում անելով NewsOne-ի հաղորդավարին:

«Բարձրախոսների միջոցով հայտարարվել է, որ NewsOne-ի ամբողջ տարածքով հրդեհ է բռնկվել», -ասել է նա ուղիղ եթերով:

Հաղորդավարի խոսքով՝ այս պահին աշխատակիցները փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվել, կապված է արդյոք դա ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա  


Վերնագիրի այլ պիտակները