Թրամփը գովաբանել է կնոջը՝ ինքնաթիռում ծուխ բարձրանալուց հետո

13:08   19 Հոկտեմբեր 2018    214

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է իր կնոջը՝ Մելանյային՝ ինքնաթիռում ծուխ բարձրանալու ժամանակ հանգստություն պահպանելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Մոնտանայում հանրահավաքի ժամանակ: ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ երբ իրեն հայտնել են ինքնաթիռում հրդեհի մասին, ինքը խնդրել է այլևս ոչինչ չասել:

«Եվ այն արագ վայրէջք կատարեց: Գերազանց օդաչուներ են: Նա ևս, կեցցե՛»,-ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ Մելանյա Թրամփը չի վախեցել արտակարգ դրության ժամանակ:

«Իսկ նա ի՞նչ արեց: Նա այնքան հանգիստ էր, որ մենք չէինք կարողանում դրան հավատալ: Բոլորի դեմքերին խոնավ սրբիչներ էին, և ես, հավանաբար, ևս այդպես կվարվեի, իսկ նա այդպես նստել է: Նա այդպիսին է: Նա հոյակապ առաջին տիկին է», -հավելել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները