ԱՄՆ-ի ռազմական ուղղաթիռն ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա

12:30   19 Հոկտեմբեր 2018    240

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի MH-60 ուղղաթիռը հոկտեմբերի 19-ին ընկել է Ronald Reagan ավիակրի տախտակամածի վրա, որն այժմ գտնվում է Ֆիլիպինյան ծովում, կան տուժածներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Յոթերորդ նավատորմի, որը բազավորված է Խաղաղ օվկիանոսում, հրամանատարությունը:

Հրամանատարության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել վերթիռից անմիջապես հետո: Տուժածների ստույգ թվի մասին չեն հայտնում: Սակայն հրամանատարությունը նշում է, որ նրանք բոլորն էլ գտնվում են կայուն վիճակում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Թե ինչն է դարձել պատահարի պատճառը, այս պահին հայտնի չէ: Ավիակրի գործելու վրա, ամերիկյան կողմի տվյալներով՝ ուղղաթիռի անկումը չի ազդել, շտապ նորոգում չի պահանջվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ronald-Reagan  


Վերնագիրի այլ պիտակները