Չինաստանում արհեստական «լուսինը» կփոխարինի փողոցային լուսավորությանը

13:23   19 Հոկտեմբեր 2018    213

Արհեստական «լուսինը» 8 անգամ կգերազանցի Երկրի արբանյակին, եւ մասնավորապես կփոխարինի փողոցային լուսավորությանը չինական Չենդու քաղաքում։

Hayatsk.info-ն հայտնում է, որ չինացի ինժեներները այս տեխնոլոգիայի վրա մի քանի տարի աշխատել են եւ պատրաստ են 2020թ․ այն երկինք արձակել։ Գաղափարն իրականացնում է Աերոտիեզերական գիտությունների հետազոտական ինստիտուտը։

Դեռեւս պարզ չե, թե ով է ֆինանսավորելու ծրագիրը՝ տեղական իշխանություննե՞րը, թե՞ ՉԺՀ-ի կառավարությունը։ Ինժեներների մտահղացմամբ՝ արհեստական «լուսինը» կլրացնի գիշերային բնական լուսատվորությունը։ Արբանյակը կկառավարվի հեռվից։

Կարգավորումներն այնպես կտրվեն, որ այն միայն Չենդուն լուսավորի։ Պաշտոնյաները վստահ են, որ այս տեխնոլոգիան թույլ կտա տնտեսել էլեկտրաէներգիան եւ կգրավի զբոսաշրջիկներին։

Գիշերային լուսավորությունն աղոտ կլինի, դրա համար բնակիչներին կթվա, թե մառախուղ է, բայց դա չի խանգարի փողոցում հանգիստ տեղաշարժվելուն։ Չինացի փորձագետները վստահեցնում են, որ նման լուսավորությունը չի անդրադառնա գիշերային կյանք վարող կենդանիների եւ թռչունների վրա։

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները