Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են ճանապարհը և աշխատանք են պահանջում. VIDEO

12:39   19 Հոկտեմբեր 2018    433

Այսօր վաղ առավոտից Ալավերդիի պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Ալավերդի-Վանաձոր ճանապարհը և պահանջում են աշխատանք։

Բողոքի ակցիայի մասնակիցները ցուցապաստառների վրա ներկայացրել են իրենց պահանջները՝ այն է, որ «Էյ-Սի-Փի» ընկերության կողմից շահագործվող պղնձամոլիբդենային գործարանը չդադարեցնի իր աշխատանքները։

Ակցիայի մասնակիցները կոչ են արել բոլոր շահագրգիռ անձանց, բոլոր ալավերդցիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիային։

Ակցիայի մասնակից Արմեն Կիրակոսյանի խոսքով՝ երեկ տեղեկատվություն էր տարածվել, որ այսօր պետք է տեղի ունենար գործարանի սեփականատիրոջ և փոխվարչապետի հանդիպումը, սակայն հանդիպումն անհայտ պատճառներով չի կայացել։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ալավերդի  


Վերնագիրի այլ պիտակները