ՀԴԲ նախկին գործակալը 4 տարով ազատազրկվել է լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար

13:59   19 Հոկտեմբեր 2018    223

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին գործակալը, որը լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ է փոխանցել հակաահաբեկչական գործողությունների անցկացման ժամանակ ռասայական խտրականության հնարավորության մասին, դատապարտվել է 4 տարվա բանտարկության:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայնը»-ին, Մինեսոթայի դատարանը Եթովպիայից փախստականի որդի Թերրի Էլբերիին, որը ՀԴԲ-ում աշխատել է 17 տարի, դատապարտել է 4 տարվա բանտարկության: Դատապարտյալն իրեն մեղավոր է ճանաչել:

ԱՄՆ գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը նշել է, որ հիմա ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անցակացնում է «գերատեսչության պատմության մեջ, հավանաբար, ամենաագրեսիվ արշավը ընդդեմ տեղեկությունների արտահոսքի»: Նման հանցագործությունները օրենսդրության շրջանակում խստորեն կպատժվեն, զգուշացրել է Սեշնսը:

2016 եւ 2017 թվականներին Էլբերին, որը ՀԴԲ հատուկ գործակալ է աշխատել Մինեապոլիսում, քննությունների անցկացման եւ օպերատիվ գործողությունների ներքին հրահանգները փոխանցել է Intercept պարբերականին:

Փաստաթղթում նշված էր, որ ՀԴԲ գործակալներն իրավունք ունեն ահաբեկչական կազմակերպությունների գործունեության քննության ժամանակ կիրառելու ռասայական եւ կրոնական խտրականության մեթոդներ, կարող են օրենքները խախտել ակտիվ խմբավորումների մեջ ներդրվելու համար, ինչպես նաեւ լրտեսել լրագրողներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՀԴԲ  


Վերնագիրի այլ պիտակները