ASEM-ի գագաթնաժողովին ժամանած Մերկելն ընդգծել Է ազատ առեւտրի առավելությունները

12:48   19 Հոկտեմբեր 2018    203

Արհեստական սահմանափակումներից զերծ ազատ առեւտուրը առավելություններ Է ստեղծում բոլոր կողմերի համար. բանավեճերը պետք Է անցկացնել դրա հաշվառմամբ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հոկտեմբերի 19-ին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Ասիա-Եվրոպա» ֆորումի (ASEM) գագաթնաժողովին ժամանելուց հետո:

«Այստեղ հավաքվել են Եվրոպայի ու Ասիայի երկրները, որոնք ցանկանում են կանոնակարգված առեւտուր անել,-ասել Է նա:-Հավաքվել են երկրներ, որոնց բաժին Է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի, առեւտրաշրջանառության եւ բնակչության գրեթե երկու երրորդը: ԵՄ-ն ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնագրեր Է ստորագրել Հարավային Կորեայի, Ճապոնիայի հետ, ապագայում համաձայնագիր կլինի Սինգապուրի հետ: Մենք կարող ենք ցույց տալ, որ աշխարհի համար կարեւոր Է ստեղծել այնպիսի իրադրություն, որից կարող են օգուտ քաղել բոլոր կողմերը. մենք այդ օգով ենք վարելու բանավեճերը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: ASEM   Մերկել  


Վերնագիրի այլ պիտակները