Facebook–ն ընտրություններին միջամտություններին դիմակայելու հարցով հատուկ բաժին կստեղծի

22:25   20 Հոկտեմբեր 2018    391

Ամերիկյան Facebook ընկերությունը հայտարարել է հատուկ «հրամանատարական կետի» բացման մասին, որը կդիմակայի ընտրություններին ենթադրյալ միջամտություններին եւ կեղծ տեղեկության տարածմանը կխոչընդոտի, ասված է սոցցանցի հայտարարությունում:

«Սեպտեմբերին՝ Բրազիլիայում եւ ԱՄՆ–ում ընտրությունների նախօրեին մենք բացել ենք մեր իրականության մեջ առաջին օպերատիվ կետը Մենլո Պարկ քաղաքում, Քալիֆորնիա։ Մեր նպատակն է մի տեղում հավաքել փորձագետներին, որոնք զբաղվում են այդ հարցով ամբողջ երկրում, որ նրանք կարողանան իրական ժամանակում արձագանքել պոտենցիալ խնդիրներին, որոնք ճանաչվել են տեխնոլոգիաների օգնությամբ, եւ արագ արձագանքել դրանց»,–նշվում է սոցցանցի կայքում։

Նոր բաժնում կաշխատեն ավելի քան 20 փորձագետներ հետազոտությունների անցկացման, ծրագրավորման, անվտանգության սպառնալիքների վերլուծության եւ տվյալների վերլուծության ոլորտներում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները