Կանադայում առաջին տուգանքն է սահմանվել մարիխուանա ծխելու համար

14:20   19 Հոկտեմբեր 2018    185

Կանադայի ոստիկանությունը չնախատեսված տեղում մարիխուանա ծխելու համար խոշոր չափի տուգանք է սահմանել:

Քաղաքացին, որը թմրանյութը օգտագործել է իր մեքենայում, ստիպված կլինի 517 դոլար տուգանք վճարել։

Իսկ Օնտարիո նահանգում ոստիկանները կանգնեցրել են մի ավտոմեքենա, որի սրահում մարիխուանայի փաթեթ է հայտնաբերվել։ Փաթեթի սեփականատերը տուգանվել է 165 դոլարով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Կարգին չէ, երբ մեքենա վարելիս մարիխուանան գտնվում է վարորդի կողքին է: Մեքենան վարեք սթափ վիճակում»,–ասված է ոստիկանության թվիթերյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Կանադան Ուրուգվայից հետո 2-րդ երկիրն է, որն օրինականացրել է մարիխուանան՝ թույլատրելով դրա վաճառքը, պահպանումն ու աճեցնելը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Կանադա  


Վերնագիրի այլ պիտակները