Պեսկովը պատմել է Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

14:29   19 Հոկտեմբեր 2018    202

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի անտեսի պետական շահերն այլ երկրների առաջնորդների հետ առանձնահատուկ հարաբերությունների համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ես չգիտեմ, թե որքան երկրների ղեկավարների միջև քիմիան կարող է տևել, այն դժվարչափելի է: Ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին հետ կանգնել ազգային շահերից»,- ասել է Պեսկովը:

Որպես օրինակ՝ նա բերել է ՌԴ նախագահի ու Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջև ընկերական հարաբերությունները:

«Երբ Շրյոդերը կանցլեր էր, նրանք բավականին կոշտ, անզիջում վիճել են ընթացիկ հարցերի շուրջ»,- ընդգծել է մամուլի խոսնակը:

Պեսկովը պատմել է նաև, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև առանձնահատուկ հարաբերությունների հաստատման համար դեռ հնարավորություն չի եղել:

«Առաջին հայացքից քիմիա, սեր առաջին հայացքից՝ սրանք այլ օպերայից են: Պուտինն ու Թրամփը դեռ չեն կարողացել զգալ միմյանց»,- ասել է ՌԴ նախագահի խոսնակը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պեսկով   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները