Կերչի քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած երիտասարդը հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով

15:36   19 Հոկտեմբեր 2018    223

Ղրիմի Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում հրաձգություն ու պայթյուններ իրականացրած, այնուհետ ինքնասպան եղած Վլադիսլավ Ռոսլյակովը ողբերգության օրն ուսումնական հաստատություն է այցելել «Ատելություն» գրությամբ շապիկով:

Այդ մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել են կատարվածի հետաքննության համար ստեղծված օպերատիվ շտաբից:

«Երբ նրա մարմինը գտան քոլեջի շենքում, նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, տաբատ, իսկ շապիկի վրա գրված էր «Ատելություն»»,- հայտնել են շտաբից:

Hayatsk.info


Հեշթեգներ: Կերչ  


Վերնագիրի այլ պիտակները