Սաուդցիները լրագրողի սպանության համար անպատիժ կմնան. Ջարեդ Քուշներ

15:42   19 Հոկտեմբեր 2018    223

ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների կարծիքով՝ սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի հավանական սպանության հետ կապված վրդովմունքը կանցնի, ինչպես եղել է Սաուդյան Արաբիայի թույլ տված այլ լուրջ սխալների դեպքում, հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան երկու աղբյուրի:

Քուշները երկրի նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է անում աջակցել գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանին, ում հետ նա ընկերական կապեր ունի: Նա որպես փաստարկ բերում է այն փաստը, որ Էր Ռիադի հանդեպ վրդովմունքի ալիքը կանցնի, ինչպես եղել է այլ դեպքերում, ինչպիսին էր Լիբանանի վարչապետի առեւանգումը եւ Եմենում երեխաների զոհվելը դպրոցական ավտոբուսի վրա սաուդցիների ավիահարվածի հետեւանքով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները