Հազարավոր մարդիկ հրաժեշտ են տվել Կերչի ողբերգության զոհերին

15:49   19 Հոկտեմբեր 2018    233

Ղրիմի բնակիչներն ուրբաթ հրաժեշտ են տվել Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի ունեցած ողբերգության 17 զոհերի, ևս մի քանիսին հողին կհանձնեն հայրենիքում՝ Ղրիմի թերակղզու սահմաններից դուրս:

Առանձին կանցկացվի Վլադիսլավ Ռոսլյակովի հուղարկավորությունը, որը պայթյուն և հրաձգություն էր իրականացրել ուսումնական հաստատությունում:

«Հրաձիգի ազգականները դեռ չեն դիմել (մարմինն ստանալու համար)», - «Интерфакс»-ին ասել է Կերչի վարչակազմի ներկայացուցիչը: Մահացածների հետ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել Կերչի գլխավոր հրապարակում: Նրանց հրաժեշտ տալու էին եկել քաղաքի հազարավոր բնակիչներ և Ղրիմի ղեկավարության ներկայացուցիչներ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը և խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը: Սգո ակցիան հեռարձակել են Ղրիմի հեռուստաալիքները:

«Այս ողբերգությունը մեր կյանքը, մեր քաղաքի կյանքը բաժանեց «մինչևի» և «հետոյի»: Այն, ինչը լինելու է «հետո», կախված է մեզանից: Մենք պետք է միավորվենք, օգնենք հարազատներին՝ վերապրելու այս ահավոր ողբերգությունը: Ղրիմցինե՛ր, մենք պետք է միասին լինենք»,-ասել է քաղաքի վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզդինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կերչ  


Վերնագիրի այլ պիտակները