Թրամփը խոստովանել է, որ սաուդցի լրագրողն ամենայն հավանականությամբ մահացած է

16:00   19 Հոկտեմբեր 2018    186

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծես թե սաուդցի լրագրող Ջամալ Հաշաքջին մահացած է։

Նա նշել է, որ եթե Սաուդյան Արաբիայի իշխանությունները ներգրավված են դրանում, ապա նրանց լուրջ հետեւանքներ են սպասվում։

«Կարծես թե նա մահացած է։ Շատ տխուր է»,–ասել է Թրամփը։ Միաժամանակ, նա նշել է, որ սպասում են հետաքննության արդյունքներին, որոնք շուտով կստացվեն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները