Նիդերլանդներում տրվել է «X» սեռի առաջին անձնագիրը

21:33   19 Հոկտեմբեր 2018    152

Նիդերլանդներում տրվել է առաջին անձնագիր, որը ցույց է տալիս սեփականատիրոջ պատկանելը գենդերային չեզոք սեռին:

Անձնագրի՝ սեռը մատնանշող տողում տղամարդկանց համար գրվում է «M», կանանց համար՝ «F»: Սակայն այդ անձնագրում նշվել է պարզապես «X»: Փաստաթղթի սեփականատերը 57-ամյա Լեոնե Զեեգերսն է: Լեոննեն ի սկզբանե տղամարդ է եղել, բայց 2001 թվականին նա վիրահատվել և սեռը փոխել է՝ դառնալով կին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զեեգերսը դիմել է դատարան իրեն չեզոք սեռ շնորհելու հայցով, և դատարանը բավարարել է նրա պահանջը: Այժմ, ըստ լրատվամիջոցի, ԼԳԲՏ համայնքը իշխանություններին ստիպելու է փոխել օրենսդրությունը, որպեսզի նրանք, ովքեր ցանկանում են, դասվեն «երրորդ սեռին»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները